![]()
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը դիագնոստիկ վիրահատության կենթարկվի, ներկայումս անցկացվում են հետազոտություններ։ Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի տնօրեն Արմեն Չարչյանը:
Չարչյանն ասաց, որ մի քան օրից հնարավոր է վիրահատություն իրականացնելը։
Նշենք՝ Ռոբերտ Քոչարյանը 4-րդ օրն է, որ գտնվում է «Իզմիրլյան» բժշկական կենտրոնում:
Հավելենք, որ 2019 թվականի հոկտեմբերի 9-ին հայտնի դարձավ, որ Ռոբերտ Քոչարյանին «Իզմիրյան» կենտրոնում վիրահատել են։
Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ խնդրելով վերացնել Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցը։
Նշվում է, որ նոր միջնորդության համար հիմք է եղել երկրում առկա կորոնավիրուսային հիվանդության համաճարակը և Քոչարյանի վարակման վտանգը՝ հաշվի առնելով, որ նա գտնվում է տարիքային ռիսկային խմբում:
![]()