![]()
iPhone հեռախոսների վերջին սերնդի մոդելներում ներդրվող նոր օպերացիոն համակարգը (թարմացումը) արդեն ունակ կլինի հասկանալ, որ տիրոջ դեմքին պաշտպանիչ դիմակ կա։ Այս դեպքում հեռախոսը «բացվելու» այլ տարբերակ կառաջարկի։ Այս մասին հայտնում է «Լենտան»։
Դիմակը տեղորոշելիս հեռախոսը կառաջարկի ներմուծել տեքստային գաղտնաբառը՝ բացվելու համար։
Այս նորամուծությունը ներառված է այս տեսակ հեռախոսներում դրվող iOS օպերացիոն համակարգերի նոր թարմացման մեջ։ Այդ թարմացումը հասանելի է լինելու առաջիկա շաբաթների ընթացքում։
![]()