Ամերիկացի գիտնականների հետազոտությունը հաստատել է COVID-19-ի դեմ դեղամիջոցի արդյունավետոթյունը

Ամերիկացի գիտնականները լայնամասշտաբ հետազոտության արդյունքում հաստատել են Ռեմդեսիվիր դեղամիջոցի արդյունավետությունը COVID-19-ի դեմ պայքարում։ Կորոնավիրուսի նոր տեսակով վարակված այն հիվանդները, որոնք ընդունել են այս դեղամիջոցը 30%-ով ավելի արագ են ապաքինվել, քան պլացեբո ընդունածները։

Նշվում է, որ սա առաջին դեպքն է, երբ COVID-19-ի բուժման ընթացքում հստակ արդյունք է գրանցվել։ Ընդ որում՝ դեղամիջոցն ընդունած հիվանդների վերականգնումը միջինում տևել է 11 օր։

«Ստացված տվյաները վկայում են, որ Ռեմդեսիվերը հստակ, զգալի դրական արդյունք է գրանցել ապաքինման ժամանակահատվածի նվազեցման հարցում․․․ Ապացուցված է, որ դեղամիջոցը կարող է արգելակել վիրուսը», — հայտարարել է ԱՄՆ-ի Ալերգիայի և ինֆեկցիոն հիվանդությունների ազգային ինստիտուտի ղեկավար Էնթոնի Ֆաուչը։

Նշվում է նաև, որ թմրանյութային կախվածությամբ հիվանդների շրջանում մահացության մակարդակն այդքան բարձր չէր, սակայն մյուս հիվանդների համեմատ տարբերությունն այնուամենայնիվ մեծ չէր։ Ռեմդեսիվիր ընդունած հիվանդների խմբում մահացության մակարդակը կազմել 8%, մինչդեռ պլացեբո ընդունած հիվանդների շրջանում այդ ցուցանիշը 11,6% էր։

Գիտնականներն ընդգծում են, որ դեռ պետք է տեսնել ամբողջական արդյունքը, սակայն դեղամիջոցի արդյունավետության հաստատումը կլինի «ֆանտաստիկ արդյունք»։

Ռեմդեսիվիրն այն դեղամիջոցներից է, որն անմիջականորեն ազդում է վիրուսի վրա։ Այն կրկնօրինակում է ԴՆԹ-ի և ՌՆԹ-ի կառուցվածքային չորս բլոկից մեկը, այնուհետև կլանվում է վիրուսի գենոմի կողմից և դադարեցնում է վերարտադրության գործընթացը։

Հատկանշական է, որ վերջերս չինացի գիտնականների հետազոտությունը ցույց է տվել, որ ամերիկյան Gilead Sciences ընկերության արտադրած Ռեմդեսիվիր դեղամիջոցը չի բարելավում հիվանդների վիճակն ու չի նվազեցնում արյան մեջ պաթոգենի առկայությունը։

Հիշեցնենք, որ Չինաստանի իշխանություններն անհայտ տեսակի վիրուսի համաճարակի մասին Առողջապահության համաշխարհային կազմակերպությանը տեղյակ էին պահել դեկտեմբերի 31-ին, իսկ մարտի 11-ին ԱՀԿ-ն նոր կորանավիրուսը համավարակ էր հայտարարել: Հայտնի է, որ համաճարակը բռնկվել է Չինաստանի Հուբեյ նահանգի 11 մլն բնակչություն ունեցող Ուհան քաղաքում: Համաճարակի օջախ Չինաստանի սահմաններից դուրս վարակը տարածվել է ավելի քան 200 երկրում։

Վերջին տվյալներով՝ աշխարհում գրանցվել է վարակման 3 241 495 դեպք, 228 884-ը՝ մահվան ելքով, ապաքինվել է 1 010 962 մարդ։ Հայաստանում կորոնավիրուսով վարակված քաղաքացիների ընդհանուր թիվն այս պահին 2 066 է, բուժվածների թիվը 929 է, փաստացի բուժվողներինը՝ 1103, մահվան ելքերը՝ 32: Ընդհանուր առմամբ թեստավորվել է 21 125 քաղաքացի:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ