![]()
ՀՀ կառավարությունից հայտնում են, որ կառավարությունը 30 տոկոսի չափով կփոխհատուցի 207.837 էլեկտրաէներգիայի և 81.697 գազի բաժանորդի ծախս, որոնք փետրվար ամսին սպառել են՝
10.001 դրամից մինչև 25.000 դրամ էլէկտրաէներգիա,
30.001 դրամից մինչև 40.000 դրամ գազ։
📍 Շուրջ 310 ընդհանրապես չգազիֆիկացված գյուղի բնակիչների համար էլեկտրաէներգիայի ծախսը կփոխհատուցվի 50 տոկոսով:
📍 Այն բաժանորդները, որոնք մարտ ամսին ունեցել են մինչև 3000 դրամ ջրի սպառում կտրամադրվի մինչև 50 տոկոս աջակցություն։
❗️Այս ծրագրի շահառուների թիվը 424.972 է։
![]()