![]()
Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը վարակվել է կորոնավիրուսով։ Այդ մասին նա հայտնել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ Այս մասին հաղորդում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Նա Պուտինին ասել է, որ ինքնամեկուսանում է․
«Հարգարժան Վլադիմիր Վլադիմիրի, քիչ առաջ հայտնի դարձավ, որ կորոնավիրուսի առկայությունը ստուգող թեստերը, որ հանձնել էի, դրական արդյունք են ցույց տվել։ Ես պետք է ինքնամեկուսանամ»,- ասել է Պուտինին Միշուստինը։
Հանդիպումն անցել է տեսակոնֆերանսի ռեժիմում։
![]()