Նախարարը ստեղծված իրավիճակում նոր հայտարարություն է արել…

ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ֆեյսբուքյան ասուլիսի ժամանակ, անդրադառնալով ստեղծված իրավիճակին, ասաց.

«Արտակարգ դրության ժամանակ յուրաքանչյուրն ինչ-որ չափով զրկանքի ենթարկվում է: Չկա այնպիսի քաղաքացի, որն այս ընթացքում ինչ-որ բան չկորցնի, զրկանք չկրի, ու ոչ միայն Հայաստանում, այլև ամբողջ աշխարհում»:

Նա ավելացրեց, որ յուրաքանչյուր երկրում, նաև ՀՀ-ում, իշխանությունը ձգտում է առավելագույնն անել, որպեսզի կորուստները նվազագույն լինեն յուրաքանչյուրի համար: Ըստ նախարարի՝ ցանկացած որոշում այդ տրամաբանությամբ է կայացվում:

ԿԳՄՍ նախարարի խոսքով՝ որոշ խմբերի պահանջները, որոնք այս պայմաններին բնորոշ չեն՝ անհասկանալի և անընդունելի են: Շահագրգիռ խմբերի առաջարկներն էլ քննարկում են:

Նա ընդգծեց, որ առաջնորդվում են՝ ելնելով դիմորդի,աշակերտի, ծնողի, ուսուցչի շահերից:

Բուհերի ընդունելության կարգի և քննությունների մասին

Posted by Arayik Harutyunyan on Thursday, April 30, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ