Գիտնականները պարզել են, թե ինչու է էլեկտրոնային ծխախոտ ծխելը վտանգավոր հղի եւ կերակրող կանանց համար

Այն մայրերի երեխաները, ովքեր էլեկտրոնային ծխախոտ կամ նիկոտինի փոխարինող միջոցներ են օգտագործում, գանգի դեֆեկտների զարգացման մեծ վտանգի են ենթարկված կրծքով կերակրելու ընթացքում:

Փորձարկումներն անցկացվել են մկների վրա, որոնց ընթացքում ձագերին կերակրող մկան խմելու ջրի մեջ նիկոտին է ավելացվել` օրական ծխախոտի կես կամ մի ամբողջ տուփին համարժեք քանակությամբ:

Գիտնականները պարզել են, որ 15-օրական ձագերի մոտ գլխի գագաթի հատվածում գանգի հոդերը նեղացել են, ինչը ժամանակից շուտ սոսնձման գործընթացի է հանգեցրել: Քանի որ մկներն այս տարիքում ջուր չեն խմում, կրծքի կաթը նիկոտինի ազդեցության միակ հնարավոր աղբյուրն էր:

Գիտնականները նշում են, որ նորածինների շրջանում գանգի նման անոմալիան ոչ միայն փոխում է գլխի ձեւը, այլեւ կարող է նյարդավիրաբուժական միջամտություն պահանջել` ուղեղին բավարար տարածք տրամադրելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ