Էդ ես եմ իրականում. քաղաքացին չէր հավատում, որ իրեն զանգողը վարչապետն է

«Ձեր հոսանքն անջատե՞լ են»,- այս հարցն ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հերթական զանգի ժամանակ:

Քաղաքացին ասաց, որ հոսանքը չեն անջատել, իրենք էլ վճարումը պարտաճանաչ կերպով արել են:

«Որտե՞ղ եք աշխատում, եթե գաղտնիք չի»,- հետաքրքրվեց վարչապետը:

«Գաղտնիք ա»,- պատասխանեց նա:

Փաշինյանը ճշտեց, որ նա մասնավոր հատվածում է աշխատում, խնդրեց ոլորտն ասել, պարզեց՝ քաղաքացին ատամնաբույժ է:

«Նոր մի հատ երեխայի էի զանգել, ատամը ցավում էր, կարո՞ղ ա համարը փոխանցեմ: Լավ, մի հատ էլ կզանգեմ, եթե բժիշկ չեն գտել, կարող ա՝ երեխային նայեք»,- հետաքրքրվեց վարչապետը:

«Բայց մենք մարզում ենքաշխատում»,- ասաց քաղաքացին՝ մասնավորեցնելով, որ Արմավիրի մարզում է աշխատում:

Վարչապետը նկատեց՝ քաղաքացին մի տեսակ տրամադրված չէ զրույցի: Վերջինս էլ խոստովանեց՝ սկզբում չէր հավատում, որ զանգողը վարչապետն է, դրա համար էր կաշկանդված զրուցում:

«Ճիշտն ասած՝ մի պահ Ձեր անունից զանգ էր գալիս, դրա համար չէինք հավատում»,- ասաց նա:

«Էս ես եմ իրականում»,- նշեց Փաշինյանը:

Զանգ էլ. էներգիայի անջատումից տուժած քաղաքացիներին։

Posted by Nikol Pashinyan / Նիկոլ Փաշինյան on Thursday, April 30, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ