«Ես մայր եմ դարձել, բայց դեռ շատ բան ունեմ սովորելու եւ իմ աղջկան տալու»․ Մադոննա Հարությունյան

Հաղորդավարուհի, ոճաբան Մադոննա Հարությունյանը կիսվել է նոր լուսանկարով՝ ներկայացնելով իր գարնանային ոճային կերպարը։

Instagram-ի էջում հրապարակված լուսանկարում Մադոննան կրում է ճերմակ վերնաշապիկ, մուգ երանգի վերարկու։ Նա մեղմ շպարով է, իսկ կերպարն ամբողջացնում եմ աքսեսուարները։ Հրապարակմանը կից Մադոննան գրել է․ «Ինձ համար «դառնալը» ինչ-որ բանի հասնելը չէ, ոչ էլ ինչ որ նպատակ իրագործելը:

Այն ինձ համար մշտական ընթացք է զարգանալու եւ շարունակ կատարելագործվելու հնարավորություն: Ճամփորդությունը երբեք չի ավարտվում: Ես մայր եմ դարձել, բայց դեռ շատ բան ունեմ սովորելու եւ իմ աղջկան տալու»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ