![]()
ՀՀ Աժ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը երեկ Արթուր Դանիելյանի հետ տեղի ունեցած դեպքի առնչությամբ հաղորդում է ներկայացրել ոստիկանություն ՝ քրեական գործ հարուցելու համար։ ArmDaily.am-ի հետ զրուցում Սիմոնյանի փաստաբան Ալեքսանդր Սիրունյանն ասաց, որ կատարվածը չարամիտ խուլիգանություն է, չարամիտ պրովոկացիա է։
«Այդ մարդիկ առանց ամաչելու հաստատում են, որ արել ենք, լավ ենք արել»։
Դիտարկմանը թե առաջին հարվածողն Ալեն Սիմոնյանն է եղել՝ Սիրունյանն ասաց, որ «բառախաղով թող չզբաղվեն։ Երբ պարկեշտ մարդուն ծնող ես հայհոյում, դրա հետևանքը դու պետք է բացատրես։
Ի՞նչ է դու հենց այնպես կանգնած էիր՝ Ալեն Սիմոնյանը եկավ քեզ ապտակե՞ց, ընդ որում ՝ չափերով էլ Ալեն Սիմոնյանից երկու անգամ խոշոր ես։ Ալեն Սիմոնյանն էլ ընդհանրապես գործ չուներ՝ մտածում էր, որտեղ գտներ քեզ, որ ապտակե՞ր։
Հայհոյանք ես տվել՝ տղավարի ստացել ես։ Սա զուտ փաստերի տրամաբանական հերթականությունը, իսկ հիմա պետք է բացատրես, թե Ալեն Սիմոնյանն ինչու է ուղեղի ցնցում ստացել, պետք է բացատրես, թե Ալեն Սիմոնյանի հագուստն ինչու է ճղված, եթե դու խելոք կանգնած էիր, պետք է բացատրես նաև քո վարքագծի շարժառիթը, փաստերը պետք չէ կտրել, ասել, թե հայհոյանքը պատժելի չէ, ապտակելը պատժելի է։ Ամեն ինչը պետք է ամբողջական շղթայի մեջ նայել»։
![]()