![]()
Հայաստանում մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսով վարակման ևս 134 դեպք է արձանագրվել, ինչն աննախադեպ ցուցանիշ է, ինչի մասին կառավարության նիստի ժամանակ նշեց նաև առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը։
Նա տեղեկացրեց, որ ծայրահեղ ծանր վիճակում 17 վարակակիր կա, ծանր վիճակում է 59 մարդ։ Թորոսյանի խոսքով՝ եթե դեպքերն այսպես զարգանան, ապա իրենք կանցնեն ախտանշաններ չունեցողներին չհոսպիտալացնելու քաղաքականության։
Ինչ վերաբերում է 134 դեպքին, նա նշեց, որ վարակակիրների թվում շատ դեպքեր փոխկապակցված են։ Ընդ որում՝ խմբերից մեկը ձևավորվել է վարակված անձի մասնակցությամբ հուղարկավորության պատճառով։
![]()