Ունենք կորոնավիրուսով վարակման ռեկորդային նոր դեպքերի աճ, մահվան 2 դեպք

ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 30-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 134 նոր դեպք, ընդհանուր՝ 2066։

Առողջացել է ևս 29 պացիենտ, ընդհանուր՝ 929։ Փաստացի բուժում է ստանում 1103 մարդ։

Մահվան դեպքերի թիվն ավելացել է 2-ով՝ հասնելով 32-ի։

Անցկացված թեստերի ընդհանուր թիվը կազմում է 21125։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ