Օքսֆորդի համալսարանի գիտնականները հուսով են մինչեւ սեպտեմբեր կորոնավիրուսի դեմ վակցինա ստանալ


Շատ լաբորատորիաներում այսօր կորոնավիրուսի դեմ վակցինայի մշակումներ են կատարվում, եւ Օքսֆորդի համալսարանին կից Ջեների ինստիտուտի լաբորատորիայից գիտնականները առաջ են ընկել այդ մրցապայքարում։

Նրանք ուսումնասիրել են նման դեղամիջոցներ, որոնք օգտագործվել են անցյալ տարի այլ տեսակի կորոնավիրուսի բուժման նպատակով, եւ որոնք, պարզվել է, անվնաս են մարդկանց համար։

Այժմ գիտնականները պլանավորում են նոր վակցինայի զանգվածային փորձարկումներ կատարել 6000 կամավորների հետ։ Պատվաստումը պլանավորվում է անցկացնել մայիսի վերջին։ Գիտնականները հուսով են, որ եթե դեղամիջոցի բաղադրությունը հավանության արժանանա կարգավորող մարմինների կողմից, արդեն մինչեւ սեպտեմբեր կարելի կլինի ավելի քան միլիոն չափաբաժին նոր վակցինա մատակարարել։

Տվյալ պահին ոչ մի այլ լաբորատորիա չի կարող ապահովել այդքան վաղ ժամկետեներ։

«Անձամբ ես շատ եմ հավատում այդ վակցինային, քանի որ արդեն օգտագործել եմ այդ տեխնոլոգիան նախկինում»,- ասել է վակցինաբանության պրոֆեսոր Սառա Հիլբերտը։

Վակցինայի համար օգտագործվում է կորոնավիրուսի գենետիկ նյութ, որը ներարկվում է սովորական մրսածության վիրուսի մեջ՝ նախապես չեզոքացված, որպեսզի այն չկարողանա տարածվել մարդկանց շրջանում։ Մոդիֆիկացված վիրուսը COVID-19-ի իմիտացիա է, որը կենտրոնացնում է իմունային համակարգը ինքնակոչի դեմ պայքարի համար, այդպիսով ապահովելով պաշտպանություն իսկական կորոնավիրուսից։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ