![]()
Աշխատանքի միազգային կազմակերպության մասնագետները հայտարարել են, որ եթե կորոնավիրուսային պանդեմիայի պատճառով հայտարարված կարանտինը երկարաձգվի, ապա 1,6 միլիարդ մարդ կմնա առանց ապրուստի միջոցների։
Այս մասին հայտնում է «Интерфакс» լրատվական գործակալությունը։ Ընդ որում, նշված 1,6 միլիարդ մարդուց 305 միլիոն մարդն առհասարակ կզրկվի աշխատանքից, եթե մեկուսացումը երկարաձգվի։ Ամենից հզոր հարվածը կորոնավիրուսային պանդեմիայի տնտեսական հետեւանքները կհասցնեն ոչ-ֆորմալ էկոնոմիկայի սեկտորին, զրկելով աշխատանքից շուկայի աշխատուժի գրեթե կեսին։
Նշված մարդկանց կատեգորիան արդեն կորցրել է իր եկամուտների 60 տոկոսը, ընդ որում, Աֆրիկայում եկամուտների կորուստը կազմել է 81 տոկոս, Ասիա-Խաղաղօվկիանոսյան ռեգիոնում՝ 21,6 տոկոսը, Եվրոպայում եւ Կենտրոնական Ասիայում՝ 70 տոկոսը։
Շատերը պարզապես չեն կարողանա գոյություն պահպանել առանց պետության աջակցության կամ այլընտրանքային աշխատանքի։ Աշխատանքի միջազգային կազմակերպությունը կոչ է անում պետություններին անհապաղ կերպով եւ նպատակայնորեն օգնել աշխատավորներին եւ ձեռնարկություններին, հատկապես նրանց, որոնք ամենաշատն են տուժել։ Հատկապես խոցելի է դարձել, ընդ որում, փոքր բիզնեսը։
![]()