Արթուր Դանիելյանը ձերբակալված է. նրան կվիրահատեն «Էրեբունի» ԲԿ-ում

«Ադեկվատ» միաբանության անդամ Արթուր Դանիելյանը ձերբակալված է: Այդ մասին, քիչ առաջ, ուղիղ եթերում հայտարարեց միաբանության համահիմնադիր Կոնստանտին Տեր-Նակալյանը:

Քիչ առաջ, հիշեցնենք, հայտնի դարձավ, որ Արթուր Դանիելյանի եւ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանի միջեւ փողոցում բախում է տեղի ունեցել: Ալեն Սիմոնյանը հարվածել է Արթուր Դանիելյանին: Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» պատմել է, որ «Ադեկվադի» հիմնադիրներից Արթուր Դանիելյանը «սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել»:

Ըստ Կոնստանտին Տեր-Նակալյանի, Արթուր Դանիելյանին տեղափոխում են «Էրեբունի» ԲԿ: Ոստիկանությունում պարզվել է, որ նա վիրահատության կարիք ունի:

Ավելի վաղ, Արթուր Դանիելյանի թիմակիցները հավաքվել էին Երեւանի թիվ մեկ կլինիկական հիվանդանոցի բակում`կարծելով, որ վերջինս այդ հիվանդանոցում է: Ավելի ուշ, Արթուր դանիելյանի պաշտպան Ռուբեն Մելիքյանին հիվանդանոցի տնօրինությունը տեղեկացրել է, որ Արթուր Դանիելյանն իրենց բուժհաստատությունում չի գտնվում: Ինչպես հետո պարզվեց, վերջինս ոստիկանության բաժանմունքում էր:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ