![]()
Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանը «Ազատությանը» պատմել է, որ «Ադեկվադի» հիմնադիրներից Արթուր Դանիելյանը սեռական բնույթի հայհոյանքներ է հնչեցրել, ինչից հետո ծեծկռտուք է սկսվել:
«Դանիելյան Արթուրն էր իրա հետի երկու ադեկվատների հետ, ամենայն հավանականությամբ՝ էն մեկին ճանաչում եմ դեմքով: Զբոսնելուց սեռական բնույթի հայհոյանք հնչեցրեց, որին ի պատասխան ծեծկռտուք սկսվեց, որի հետևանքով ամենայն հավանականությամբ իր քիթն է վնասվել, իմ՝ քիմքի մասը», — ասաց Սիմոնյանը:
«Ազատության» հարցին՝ այսինքն Արթուր Դանիելյանը և էլի մի քանի հոգի հարձակվե՞լ են իր վրա, Սիմոնյանը պատասխանեց. «Այո, երեքով էին, ճիշտ է՝ երկուսը փորձում էին կանգնեցնել, բայց այնուամենայնիվ»:
ԱԺ փոխնախագահը նշեց նաև, որ դիմել է ոստիկանություն:
Իր հերթին Դանիելյանի կուսակից ընկեր, «Բլոգնյուզ» կայքի խմբագիր Կոնստանտին Տեր-Նակալյանը գրել է, թե Ալեն Սիմոնյանն է հարձակվել Դանիելյանի վրա։
Ոստիկանության լրատվական ծառայությունից «Ազատությանը» փոխանցեցին, որ Ազգային ժողովի փոխնախագահ Ալեն Սիմոնյանից ահազանգ ունեն, որ հարձակման է ենթարկվել, և ներկայում ոստիկանությունը համապատասխան գործողություն է իրականացնում։
![]()