Հնդիկ տղամարդը կտրել է իր լեզուն կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով

Հնդիկ շինարար Վիվեկ Շարման իր աստվածապաշտության պատճառով սարսափելի արարք է գործել:

Նա իր գործընկերների հետ աշխատելիս է եղել Գուջարաթի տաճարներից մեկում, երբ ընդմիջման ժամանակ նա այնքան երկար ժամանակով է բացակայել, որ գործընկերներն սկսել են անհանգստանալ և զանգահարել են նրա բջջային հեռախոսին:

Սակայն, հեռախոսին պատասխանել է անծանոթ մի տղամարդ, ով հայտնել է, որ Վիվեկն այլ տաճարում է՝ գիտակցությունը կորցրած վիճակում: Անծանոթի խոսքով՝ մա նտրել էր իր լեզուն:

Երբ գործընկերները գնացել են Վիվեկի մոտ, պարզել են, որ նա իրոք կտրել է իր լեզուն, որպեսզի զոհաբերություն մատուցի Կալի աստվածուհուն:

Վիվեկը հույս է ունեցել, որ այդ կերպ նա կկանխի կորոնավիրուսի տարածումը: Այնուամենայնիվ, ինչպես տեսնում ենք, այդ զոհաբերությունը ոչ մի արդյունք չի տվել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ