![]()
Այսօր Գավառում ողբերգալի միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 4 հոգի 2-ը վիրավոր են: Նախապես արդեն տեղեկացրել էինք, որ հնչել են կրակոցներ, հիվանդանոցը, որտեղ այդ պահին գտնվում են վիրավորներից 2-ը, շրջափակված է ոստիկաններով:
Մեզ բացառիկ մանրամասներ հայտնի դարձան դեպքի վերաբերյալ: Արյունալի միջադեպի մասնակիցները Գավառի և Նորատուս համայնքի բնակիչներ են, մեզ փոխանցեցին, որ մոտ 1 ամիս առաջ վիճաբանություն են ունեցել ինչ-որ հարցի շուրջ, այնուհետև նորատուսցիները որոշել են վրեժխնդիր լինել, գնացել են Գավառ և սկսել կրակոցներ արձակել վիճաբանույթյան մյուս կողմի ուղղությամբ: Արդյունքում սկսվել է փոխհրաձգություն, մահացել է նոատուսցիներից մեկը:
Սակայն սրանով արյունահեցությունը չի ավարտվել. մեր աղբյուրը փոխանցեց, որ մահացած նորատուսցու եղբայրը չնայած ոստիկանական պատին մտել է հիվանդանոց ու կտրել վիճաբանության մյուս կողմի մասնակիցների կոկորդը. «մեռնողը Նորատուսից է եղել, հետո էս Նորատուսցի մեռնողի ախպերը եկել ա հիվանդանոց են 2 հոգի վիրավորներին ու էդ սպանողին,ով որ ախպորը սպանել ա, ու դանակով վզները կտրել ա, ու դա էն դեպքում, երբ որ ոստիկանները հիվանդանոցի հայաթում կանգնաց են եղել», -պատմեց Գավառի մեր աղբյուրը:
Նա նաև նշեց, որ մահացածներից մեկի անունը Զորո է եղել, ով քննիչ է եղել, նորատուսցիներից մեկը ունեցել է «Նորատուսցի արջ» մականունը: Հրաձգության ժամանակ, ըստ մեր աղբյուրի, օգտագործվել է Կալաշնիկովի ինքնաձիգ, երկու կոցմից կան զոհեր ու վիրավորներ:
![]()