![]()
Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքում այսօր հնչած կրակոցներին հաջորդած վենդետայի դեպքով մարզպետը ՀԺ-ին նոր մանրամասներ է հայտնել:
Գեղարքունիքի մարզպետ Գնել Սանոսյանը ՀԺ-ի հետ զրույցում հայտնել է, որ իրավիճակն այս պահին մարզում վերահսկվում է մեծ թվով իրավապահների կողմից. «Վիճակը կայունացել է, ոստիկանական մեծ ուժեր կան Գավառում, իրավապահ բոլոր կառույցներն աշխատում են»:
ՀԺ-ի հարցին՝ ինչպես է պատահել, որ ոստիկանական ուժերի կողմից հսկվող հիվանդանոց են ներխուժել ու վիրավորներին վնասվածքներ պատճառել սպանվածի հարազատները, մարզպետն ասել է, որ հիվանդանոց ներխուժածների թիվը եղել է 500-ից ավելի, ովքեր ջարդուփշուր են արել հիվանդանոցը: «Ես ու ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը այդ պահին գտնվել ենք դեպքի վայրում, եւ տեղեկությունները, թե ոստիկանապետը եղել է հիվանդանոցում՝ ներխուժման ժամանակ, իրականությանը չի համապատասխանում: Հիվանդանոց ներխուժած քաղաքացիները եղել են 500-ից ավելի, միաժամանակ ջարդել են հիվանդանոցի դռներն ու պատուհանները, սենյակները, տարբեր մուտքերից ներս են մտել»,-ասաց մարզպետը, չբացառելով, որ ներխուժման հետևանքով հնարավոր է լինեն նաեւ տուժած ոստիկաններ:
Հիշեցնենք, որ այսօր կրակոցներ էին հնչել Գավառի ճանապարհին, որի հետևանքով 2 անձ սպանվել էր:
ArmLur.am-ին հասած նախնական տեղեկությունների համաձայն՝ Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել :
![]()