Վզի կտրվածքից մահացել են Արմենն ու Խաչիկը. 3-րդ զոհը զինվորական քննիչ է

Քիչ առաջ տեղթկացանք որ Գավառում այսօր տեղի ունեցած արյունալի դեպքրից զոհավածներից մեկը զինվորական քննիչ Զոհրաբ Պարոնիկյանն է, ծնված 1989 թվականին, ով ծնողների հետ բնակվել է նույն Ազատության փողոցում, որտեղ տեղի է ունեցել հրաձգությունը: Հաջողվեց պարզել նաև, որ վզի կտրվածքի հետևանքով սպանվածներից մեկի անունը Արմեն է, իսկ մյուսինը՝ Խաչիկ:

Հիշեցնենք, որ այսօր Գավառում ողբերգալի միջադեպ է տեղի ունեցել, որի հետևանքով զոհվել է 4 հոգի 2-ը վիրավոր են:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, այսօր Գավառի ճանապարհին հնչած կրակոցներից հետո Նորատուսի բնակիչները չեն հանդարտվել :

Ճշտվող տեղեկությունների համաձայն՝ վերջիններս երկաթյա ձողերով մտել են Գավառի հիվանդանոց, որտեղ հսկողություն են իրականացնում ոստիկանները։ Այնտեղ է եղել անգամ ՀՀ ոստիկանապետ Արման Սարգսյանը, սակայն իրավիճակը չի կարողացել վերահսկել:

Ձողերով և դանակներով զինվածները սկսել են ջարդուփշուր  արել հիվանդանոցի գույքը, որից հետո, հրելով, քանդելով հիվանդանոցում հսկողություն իրականացնող ոստիկանների կազմած պատնեշը, մուտք են գործել այն սենյակ, որտեղ պառկած են եղել կրակոցների արդյունքում վիրավորված երկու անձիք եւ դանակով կտրել են նրանց երկուսի վիզը: Այդպես վրեժ լուծելուց հետո հեռացել են։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ