![]()
Կորոնավիրուսի համավարակը դեռ չի ավարտվել, ավելին՝ այն շատ հեռու է ավարտին մոտենալուց: Այս մասին երեկ՝ ապրիլի 27-ին, ամենօրյա ճեպազրույցի ընթացքում, հայտարարել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության ղեկավար Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը:
«ԱՀԿ-ն շարունակում է մտահոգվել Աֆրիկայում, Արեւելյան Եվրոպայում, Լատինական Ամերիկայում ու մի շարք ասիական երկրներում կորոնավիրուսի տարածման տեմպերի աճով: Սահմանային սահմանափակումների հետեւանքով աշխարհի 21 երկրներ չեն կարողանանում պատվաստանյութեր ձեռք բերել այլ հիվանդությունների համար:
Հիշյալ տարածաշրջաններում մահվան եւ վարակման դեպքերի թվերն ամբողջությամբ չեն պարզվում, քանի որ թեստավորում անցկացնելու հնարավորությունները չեն բավարարում: Այս վիրուսը չենք կարող հաղթահարել, եթե չմիավորվենք»,-նշել է է Գեբրեյեսուսը:
Նա հավելել է, որ առողջապահական բոլոր կառույցներին սպասվում է երկար եւ դժվարին ճանապարհ, ստիպված են լինելու հսկայական աշխատանք կատարելհատկապես Աֆրիկյան երկրներում, որտեղ մալարիայի հիվանդացության ցուցանիշները կարող են կրկնապատկվել:
![]()