Պենտագոնը հրապարակել է ՉԹՕ-ների երեք տեսագրություն

Պենտագոնը հրապարակել է չբացահայտված թռչող օբյեկտների մասնակցությամբ երեք տեսանյութ: Դրանցից մեկը նկարահանվել է 2004 թվականի նոյեմբերին, մյուս երկուսը՝ 2015-ի հունվարին: Դրանք բոլորն արդեն իսկ տեղադրվել էին համացանցում՝ առանց ԱՄՆ պաշտպանության նախարարության թույլտվության: Այս մասին հայտնում է НТВ-ն:

«Պաշտպանության նախարարությունը հրապարակում է այս տեսանյութերը, որպեսզի ցրեն հանրության ցանկացած սխալ պատկերացումներն այն մասին, թե արդյոք տարածվող կադրերն իրական են եղել:

Տեսագրություններում արձանագրված երևույթները դեռևս բնութագրվում են որպես «չճանաչված»», — ասվում է Պենտագոնի կայքում:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ