![]()
Ֆրանսիական Ladaniva խումբը տեսահոլովակ է թողարկել հանրաճանաչ հայկական «Զեփյուռի նման» երգի համար:
Տեսահոլովակում երգը կատարում է խմբի վոկալիստ Ժակլին Բաղդասարյանը:
Երգի ընթացքում երաժիշտները նվագում են շեփոր, կիթառ, թմբուկ: Հիշեցնենք, որ բացի մեներգչուհուց՝ Ժակլին Բաղդասարյանից, հայերեն երգեր կատարող խմբում ուրիշ հայ չկա։
Հայուհի Ժակլինն ու ֆրանսիացի Լուին երկար մտածում էին՝ ինչպես կոչել իրենց խումբը, երբ բացահայտեցին՝ երկուսի հայրերն էլ ժամանակին «Լադա Նիվա» են ունեցել։
Մտածեցին՝ սրանից լավ անուն չկա, ու բենդը կոչեցին Ladaniva։
Ֆրանսիական խմբի կատարումը դիտեք ստորև…
![]()