Գյումրիի նարկոլոգիական առողջության կենտրոն է ներխուժած 4 երիտասարդները դեղորայք են պահանջել

Երեկ՝ ապրիլի 26-ի երեկոյան, 4 երիտասարդ է ներխուժել «Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի» շենք, կոտրել նարկոլոգիական դիսպանսերի մուտքի դռների ապակիները, բացել դուռն ու ներխուժել:

Երիտասարդները կոտրել են նաև առաջին հարկի ապակիները, որտեղ գտնվում են բժիշկների սենյակները, փորձել են բարձրանալ երկրորդ հարկ՝ նարկոլոգիական բաժանմունք, բայց ներս մտնել չեն կարողացել, քանի որ բաժանմունքի մուտքի դռները փակ ճաղավանդակներով են։ Տեղում եղել են հերթապահող բժիշկն ու բուժքույրերը։

Երիտասարդներն աղմկել են և դեղորայք պահանջել։ Բուժքույրերից մեկն արագ ոստիկանություն է ահազանգել։ Հոգեկան առողջության կենտրոնի տնօրենի խոսքերով՝ երիտասարդներից մեկը՝ մոտ 30 տարեկան, հենց նարկոլոգիական բաժանմունքի հիվանդներից է եղել, որը կարճաժամկետ բուժում է ստացել։

Սա Հոգեկան առողջության կենտրոնի՝ դեպի նարկոլոգիական բաժանմունք բարձրանալու մուտքն է, երեկ երեկոյան ժամը 18։00-ի կողմերը 4 հոգի գոռալով, հայհոյելով, կոտրելով այս ապակին, ձեռքերը մտցրել են դռան այս կողմը, փականը բացել են ու ներս մտել։ Նարկոլոգիական բաժանմունքի դռան մոտ, որը ճաղավանդակներով է նաև, արդեն բուժքույրը լսել է, ու քանի որ ճաղավանդակները կային ու ինքը անվնաս էր, հեռու է կանգնել ու զանգել ոստիկանություն, այդ 4 տղաները հայհոյել են, ասել՝ մեզ փրկեք, դեղ տվեք և այլն:

Ես կարծում եմ, որ իրենք եղել են դեղորայքի ազդեցության տակ, նրանցից մեկը եղել է մեր ամենաանկարգ նարկոլոգիական հիվանդներից մեկը, բուժքույրը նրան ճանաչել է, մնացած 3-ին չի ճանաչել։

Ոստիկանությունը ժամանակին եկել է, բայց էդ ընթացքում իրենք հասցրել են մեր շենքից դուրս գալ, երևի իրենց կարողացել են գտնել, դեռ տեղեկություն չունենք, ասել են, որ մեզ տեղյակ կպահեն»,- SHANTNEWS.am-ի հետ զրույցում ասել է «Գյումրիի հոգեկան առողջության կենտրոնի տնօրեն» Նադյա Վարդանյանը։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ