Երևանում չբնակեցված տան պարիսպը փլուզվել է և փակել հարևանի տան մուտքը


Ապրիլի 27-ին՝ ժամը 15:33-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևանի Սարի Թաղի 21-րդ փողոցի տներից մեկի պարիսպը փլուզվել է, ինչի հետևանքով տուն մուտք գործելը դարձել է անհնարին: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ լրատվական ծառայությունից:

Դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ չբնակեցված տան պարիսպը (մոտ 18 քմ) փլուզվել է և փակել հարևան տան մուտքը: Առկա է հիմնական պատի (8 քմ) փլուզման վտանգ:

Փրկարարները հեռացրել են թափված քարերի մի մասը՝ բացելով տան մուտքը:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ