Պատգամավորները դրական եզրակացություն են տվել սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին ԵԽ կոնվենցիային


ՀՀ ԱԺ Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի օրակարգային հարցերից է «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» Եվրոպայի խորհրդի կոնվենցիան վավերացնելու մասին» հարցը, որին պատգամավորները դրական եզրակացություն են տվել:

Հիմնական զեկուցող, ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Քրիստիննե Գրիգորյանի տեղեկացմամբ` Կոնվենցիան ստորագրվել է 47, ուժի մեջ մտել 45 պետության համար: Կոնվենցիան կոչված է ապահովելու երեխաների պաշտպանվածությունը սեռական շահագործումից և սեռական բնույթի չարաշահումից՝ հաստատելով ընդհանուր չափորոշիչներ և սահմանումներ:

Կոնվենցիան համալիր միջազգային ինստրումենտ է` միտված երեխայի սեռական շահագործման կամ սեռական բնույթի բռնությունների կանխարգելմանը, զոհերի պաշտպանությանը, պատշաճ քննություն իրականացնելուն, իրազեկմանը և միջազգային համագործակցությանը:

Փաստաթղթի վավերացմամբ ՀՀ-ն կստանձնի պարտավորություն` ձեռնարկելու անհրաժեշտ օրենսդրական և այլ միջոցառումներ երեխաների սեռական շահագործման ու սեռական բռնության բոլոր ձևերը կանխարգելելու և դրանցից պաշտպանելու համար:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ