Թուրք օգտատերերը արձագանքել են Քարդաշյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ գրառմանը

Ռեալիթի շոուի ամերիկահայ աստղ Քիմ Քարդաշյանն իր ինստագրամյան էջում գրառում էր արել Հայոց ցեղասպանության վերաբերյալ՝ նշելով, որ օսմանցի թուրքերը 1.5 միլիոն հայ են կոտորել, այդ թվում՝ երեխաների և կանաց։ Քիմ Քարդաշյանի այդ գրառումը հայտնվել է թուրք օգտատերերի թիրախում և նրանք արձագանքել են գրառմանը տարաբնույթ մեկնաբանություններով։

Թուրքական ծանոթությունների և ամուսնությունների հեռուստահաղորդումից հայտնի Հանիֆե Գյուրդալի ամուսինը Քարդաշյանի գրառման տակ գրել է. «Ալլահը մեկն է և նրա զորքը թուրքերն են» ու գրառմանը կից նաև քարոզչական բնույթի տեսանյութեր է տեղադրել։

Իսկ Քարդաշյանը, ի պատասխան թուրք օգտատիրոջ մեկնաբանությանը, արձագանքել է «խրտվիլակների հասարակություն» արտահայտությամբ և արգելափակել նրան։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ