Արտաշատի բժշկական կենտրոնը վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն հիվանդանոցի՝ մարտի 31-ից սկսել է իրականացնել կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտների ընդունումը և բուժումը:
Արտաշատի ԲԿ-ից հայտնում են, որ անցած 27 օրերի ընթացքում ապաքինվել և կենտրոնից դուրս են գրվել 106 պացիենտներ, որոնցից 8-ը մանկահասակ երեխաներ են, 2-ը՝ 70 տարեկանից բարձր մեծահասակներ:
Պացինետներից 8-ի մոտ կորոնավիրուսային վարակը բարդացած էր թոքաբորբով, իսկ 10-ի մոտ առկա են եղել աղեստամոքսային համակարգի վիրուսային ախտահարումներ:
Մեզ համար յուրաքանչյուր քաղաքացու առողջությունն ու կյանքը թանկ է, յուրաքանչյուր պացիենտի ապաքինումը՝ կարևոր ձեռքբերում:
‼Արտաշատի բժշկական կենտրոնը, վերապրոֆիլավորվելով ինֆեկցիոն հիվանդանոցի, մարտի 31-ից սկսել է իրականացնել…
Posted by Արտաշատի Բժշկական Կենտրոն /Artashat medical center/ on Monday, April 27, 2020