Թուրքիայի գլխավոր ընդդիմադիր քաղաքական ուժի՝ Ժողովրդահանրապետական կուսակցության պատգամավոր Սեզգին Թանրըքուլուն կոչ է արել առերեսվել սեփական անցյալի և Հայոց ցեղասպանության հետ։
Հայոց Ցեղասպանության 105-րդ տարելիցի առթիվ սոցցանցերի իր էջերում Թանրըքուլուն հրապարակումներ է կատարել՝ օգտագործելով հայերեն և անգլերեն «Երբեք չմոռանալ» հեշթեգը։
Թուրքական մամուլը հիշեցրել է, որ 2016 թ․ ապրիլի 24-ին, այն բանից հետո, երբ Ֆրանցիսկոս պապը և Եվրախորհրդարանը կոչ արեցին Թուրքիային ճանաչել Հայոց ցեղասպանությունը, նմանատիպ բովանդակությամբ գրավոր հայտարարություն էր տարածել նաև ԺՀԿ առաջնորդ Քեմալ Քըլըչդարօղլուն։
Համերաշխ ապագա կառուցելը չի նշանակում մոռանալ անցյալը, ընդհակառակը, դրա համար անհրաժեշտ է անկեղծորեն առերեսվել տեղի ունեցած ողբերգության հետ, գրել էր ընդդիմադիր գործիչը: