«Կասկադի Երոն» պնդում է՝ իր քավոր «Ծաղիկ Ռուբոն» Արցախյան պատերազմի ժամանակ զբաղվել է թալանով

SHAMSHYAN.com է դիմել Երևան քաղաքի բնակիչ Երվանդ Պետրոսյանը, ով, ըստ իրեն, ավելի շատ հայտնի է «Կասկադի Երո» մականվամբ, և հայտնում է, որ Ազգային ժողովի նախկին պատգամավոր Ռուբեն Գևորգյանը, ով ավելի շատ հանրությանը հայտնի է «Ծաղիկ Ռուբո» մականվամբ, ղարաբաղյան պատերազմի ժամանակ Մարտակերտում զբաղվել է թալանով։

Նշենք, որ Ռուբեն Գեւորգյանը մասնագիտությամբ ճարտարապետ-շինարար է, Արցախյան ազատամարտի մասնակից է, եղել է Երեւանի Դավթաշեն համայնքի ղեկավար: Պատգամավոր է դեռեւս 1999թ: Հայաստանի գրողների միության անդամ է, 5 գրքի հեղինակ:

1980թ, խփել է եղբորը մահ պատճառելու ցանկությունը իրագործող մարդուն՝ փրկվելով եղբոր կյանքը, դատապարտվել տասը տարի ազատազրկման: Այդ մասին գիրք ունի գրած՝ «Դատապարտված դափնիներ»։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ