Ընդունելության քննություններում տեղի կունենա ընթացակարգի փոփոխություն՝ այսօր հայտնեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարի խոսքով, մասնակիցները ընդունելության քննությունների հայտերը հանձնել են մինչև մարտի 15ը, և քանի որ տեղի է ունենալու ընթացակարգի փոփոխություն, անհրաժեշտ է հայտերի ճշտգրտման և փոփոխության ժամանակ տալ թե՛ արդեն հայտագրվածներին, և թե նախորդ տարիների շրջանավարտներին, նաև այն դիմորդներին, որոնք նպատակադրվել էին դիմել այլ բուհեր, որոնց քնությունները անորոշ ժամկետով հետաձգվել են։
«Ընդ որում՝ առաջարկվում է միավորել քննությունների հայտագրման գործընթացը բուհեր դիմելու դիմում-հայտերի լրացման գործընթացի հետ՝ ունենալով մեկ պրոցես։ Մայիսի 25-ից հնարավորություն կտրվի հայտագրեվլու մինչև հունիսի 15-ը։ Դիմորդները միաժամանակ կընտրեն թե՛ քննական առարկան, թե՛ բուհն ու մասնագիտությունը։ Մինչև մարտի 15-ը մի քանի քննության համար հայտարարարգրված դիմորդներին կվերադարձվեն քննությունների համար վճարված գումարները փոխանցման միջոցով։ Այսինքն՝ մեկ քննություն է հանձնվելու։
Մինչև մայիսի 30-ը կասենք, թե որ մասնագիտությունից, որն է լինելու միակ և հիմնական քննության առարկան։ Սա արեցիք, քանի որ ցանկացանք, որ ոչ միայն ատեստատներով ընդունելությունը լինի, այլ անպյաման փորձենք գիտելիքները ստուգել։ Անելու ենք մեկ քննություն։ Քննքկան կենտրոններ լինելու են ամբողջ հանրապետությունով մեկ»,-նշեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։
Նախարարը տեղեկացրեց, որ այս տարի ընդունելության քննությունները լինելու են հուլիսի առաջին տասնօրյակի ընթացքում։