![]()
Ուհանի քաղաքային հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի բաժանմունքի բուժակներց մեկը ամուսնության առաջարկ է արել իր գործընկերուհիներից մեկին, որի հետ երկու ամիս աշխատել է օրուգիշեր և բուժել կորոնավիրուսով հիվանդներին, հաղորդում է Daily Mail-ը:
22 տարեկան բուժակը ծնկաչոք, ծաղկեփունջը ձեռքին ամուսնության առաջարկություն է արել ապրիլի 15-ին՝ հենց այն օրը, երբ փակվել է կորոնավիրուսով հիվանդների համար նախատեսված հիվանդանոցը Լեյշենշանում:
Աղջիկը սկզբում զարմացել է, հետո մի քանի վայրկյան մտածել ու համաձայնել: Բուժակը պատմել է, որ երկու ամիս անընդմեջ աղջկա հետ բուժել են հիվանդներին:
«Միասին մենք անցկացրել ենք 68 սառը գիշերային հերթափոխ Լեյշենշանի հիվանդանոցում: Ջերմանում էինք միայն, երբ դուրս էինք գալիս փողոց: Ես ամուսնության առաջարկ եմ արել այն հույսով, որ դա ևս կջերմացնի մեզ»,- ասել է տղան:
![]()