![]()
Այսօր՝ ժամը 21:21-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գյումրի քաղաքի Ղուկասյան փողոցի տներից մեկում փլուզում է տեղի ունեցել: Դեպքի վայր մեկնած Գյումրիի հրշեջ-փրկարարական ջոկատի աշխատակիցները պարզել են, որ փլուզվել է տան միջսենյակային պատերից մեկը:
«Միջսենյակային պատն է փլվել, առաստաղը կախվել է ներքև: Քարերը լցվել էին պահարանների ու գույքի վրա, տանը բնակվում են մայր ու աղջիկ, նրանք վնասվածքներ չեն ստացել:
Ըստ երևույթին՝ փլուզմանը նպաստել են վերջին օրերին տեղացող անձրևները, քանի որ բնակելի առանձնատան տանիքը ևս վնասված էր, ու ըստ բնակիչների՝ կաթում էր»,- SHANTNEWS.am-ին փոխանցեց Գյումրիի թիվ 48 ՀՓՋ-ի օղակի հրամանատար Արման Փաշայանը:
Բնակիչները փրկարարներին փոխանցել են, որ տունը վթարային է, ըստ նախորդ տարիների ուսումնասիրությունների՝ 3-րդ-4-րդ աստիճանի: Փրկարարները տեղում ձեռնարկել են անվտանգության միջոցառումներ։
![]()
![]()
![]()
աղբյուրը՝ ShantNews
![]()