![]()
Չելյաբինսկի շրջանի Տրոիցկ քաղաքի հեռուստաալիքի հաղորդավարուհի Նատալյա Շուտովան ընդհատել է լուրերի թողարկումը: Տաղավարում հայտնվել էր ինչ-որ թռչող միջատ, որը մտել էր լրագրողի հագուստի տակ: Տեսանյութը հրապարակված է ВКонтакте սոցիալական ցանցում:
«Գարունը եկել է, և դրա հետ՝ թռչող միջատները: Դրանցից մեկը գրեթե տապալեց լուրերի հեռարձակումը», – նշել են հրապարակման հեղինակները:
Տեսանյութում ռուսական հեռուստաալիքի հաղորդավարուհին կարդում է «Չելյաբինսկի մարզում բնակչության հետ կանխարգելիչ աշխատանքների մասին» լուրերը, բայց մի քանի վայրկյան անց ընդհատում է խոսքը:
Մանրամասները՝ ստորև ներկայացված տեսանյութում
![]()