ՌԴ-ի հիվանդանոցներից մեկում մոտ 50 բուժաշխատող կորոնավիրուսով է վարակվել

Սանկտ-Պետերբուրգում կորոնավիրուսով է վարակվել Մարիինյան հիվանդանոցի շուրջ 50 աշխատակից։ Այդ մասին հաղորդում է բուժհաստատության մամուլի ծառայությունը, փոխանցում է ТАСС-ը։

«Մենք հաստատում ենք այդ տեղեկությունը՝ շուրջ 50 հոգի»։

Վերջին տվյալների համաձայն՝ Սանկտ Պետերբուրգում կորոնավիրուսով վարակման 3077 դեպք է արձանագրվել։ 489 մարդ ապաքինվել է, 27-ը՝ մահացել։ Լենինգրադյան շրջանում շուրջ 700 վարակակիր կա, ապաքինվել է 56 մարդ։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ՌԴ-ում վերջին մեկ օրում կորոնավիրուսով վարակման ռեկորդային՝ 6 361 դեպք է գրանցվել։

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1746-ի։

Ապաքինվել է 30 մարդ, ընդհանուր՝ 833 պացիենտ։ Ներկայում բուժում ստացողների թիվը 885 է։

Մինչ օրս գրանցվել է մահվան 28 դեպք։

Ընդհանուր անցկացվել է 17931 թեստ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ