![]()
«Բարև Ձեզ։ Հեռուստատեսության պրոֆեսիոնալը, եթե կադրի ետևում թաքնված թշնամի չէ, ապա երբեք չի տարածի կադրից դուրսը։
Այնպես որ, կարիք չկա սար ու ձոր ընկնել ինչ որ հետաքննություններով, համոզվելու համար, որ կորոնավիրուսի հետ ապրել կլինի, բայց խանական Հայաստանի քաղաքական անցյալի հետ՝ հազիվ թե։ Դա չէր վկայում հանրային հեռուստաընկերության միջադեպը, շատ նման նախորդած բացահայտումներին մեր անվտանգային օղակներում։
Պարզ չէ, որ ծոցում պահվող օձն, ի վերջո խայթելու է, ինչպես պատից կախված հրացանը մի օր կկրակի։ Դրանք երկուսն էլ հարմար պահի են սպասում․և, միամիտ չլինեք, հենց թավիշն էլ կօգնի ներսի թշնամուն։ Խայթոցն էլ, կրակոցն էլ կլինեն հեղափոխական ռոմանտիզմին ուղիղ նշանառությամբ։ Ի դեպ, ամեն մի այսպիսի անպատասխան միջադեպ մոտեցնում է հենց դրան։ Հանրայինում տեղի ունեցածն արդեն մոռացվել է, որովհետև կադրի ետևի թշնամին վաճառում էր ընդամենը պարզ մարդկային հազը, բայց նա, մի մոռացեք, պատրաստ է վաճառել ամեն ինչ, և հատկապես իր պետության գաղտնիքը կադրից դուրս․․․ »․Նվեր Մնացականյան
![]()