Ավստրալիայում կինը չի նկատել իր հղիությունը և հանկարծ ծննդաբերել է

Ավստրալիայի Քվինսլենդ նահանգի բնակչուհին չի նկատել իր հղիությունը մինչ այն պահը, երբ սկսել է ծննդաբերել: Այդ մասին հայտնում է Nine News- ը:

Ապրիլի 15-ին 18-ամյա Էմբեր Սմիթի սիրտը խառնել է, նա որոշել է ցնցուղ ընդունել: «Բաղնիքում ես ուժգին լարվածություն զգացի որովայնիս շրջանում, վայրկան անց ջուր հոսեց, և ես գոռացի», – ասում է նա: Նրա բացականչությունից հետո փեսացուն մոտ է վազել: Նա տեսել է, թե ինչպես է երեխայի գլուխը հայտնվում և հասցրել է ծնունդն ընդունել:

Սմիթը վստահեցնում է, որ ինքը չի էլ կասկածել հղիության մասին: «Այս ինը ամիսների ընթացքում ինձ մոտ ոչինչ չէր փոխվել»,- բացատրել է նա:

Ըստ նրա՝ ծննդաբերությունից քիչ առաջ նրա որովայնը փոքր-ինչ մեծացել էր, բայց նա համարել է, որ դրա պատճառը շատ ուտելն է եղել:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ