Որքան մարդ է այս պահին Արցախում մեկուսացված և քանիսն են բուժում ստանում

Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբից հայտնում են, որ ապրիլի 26-ի դրությամբ մեկուսացված է 17 անձ, բուժում է ստանում 4-ը:

Հաստատված դեպքերի թիվն Արցախում 8-ն է, ընդհանուր թեստավորվել է 195 մարդ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1746-ի։

Ապաքինվել է 30 մարդ, ընդհանուր՝ 833 պացիենտ։ Ներկայում բուժում ստացողների թիվը 885 է։

Մինչ օրս գրանցվել է մահվան 28 դեպք։

Ընդհանուր անցկացվել է 17931 թեստ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ