![]()
Կորոնավիրուսային համավարակի ֆոնին Բելառուսում կարանտինային սահմանափակումներ ներդնելու անհրաժեշտություն չկա, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Այդ մասին հաղորդում է «Интерфакс»-ը։
Լուկաշենկոյի խոսքերով՝ նա որոշում է ընդունել գործել ըստ իրավիճակի և կարանտին կամ պարետային ժամ կսահմանի այն դեպքում, եթե անհրաժեշտ լինի, սակայն ներկայումս պետք չէ։
Բելառուսի նախագահը նաև կոչ է արել ժողովրդին ուշադիր հետևել առողջությանը և վատ ինքնազգացողության դեպքում դիմել բժշկի։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1746-ի։
Ապաքինվել է 30 մարդ, ընդհանուր՝ 833 պացիենտ։ Ներկայում բուժում ստացողների թիվը 885 է։
Մինչ օրս գրանցվել է մահվան 28 դեպք։
Ընդհանուր անցկացվել է 17931 թեստ։
![]()