![]()
ՌԴ-ում վերջին մեկ օրում COVID-19 -ով վարակման ռեկորդային՝ 6 361 դեպք է գրանցվել։ Այդ մասին լրագրողներին հայտնել են ՌԴ-ում կորոնավիրուսային վարակի տարածման դեմ պայքարի օպերատիվ շտաբում, փոխանցում է РИА Новости-ն։
Ինչպես հայտնել են օպերատիվ շտաբից, վարակվածների գրեթե կեսը ախտանշաններ չունի։
ՌԴ-ում վարակվածների թիվը հասել է 80 949-ի։
Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1746-ի։
Ապաքինվել է 30 մարդ, ընդհանուր՝ 833 պացիենտ։ Ներկայում բուժում ստացողների թիվը 885 է։
Մինչ օրս գրանցվել է մահվան 28 դեպք։
Ընդհանուր անցկացվել է 17931 թեստ։
![]()