Կարո՞ղ է վիտամին D-ն պայքարել կորոնավիրուսի դեմ

Գիտնականներն ուսումնասիրել են կորոնավիրուսի և վիտամին D-ի հավանական կապը:

Daily Mail-ը հայտնում է, որ Իսպանիայի Գրանադայի համալսարանում 200 Covid-19 հիվանդների մասնակցությամբ 10 շաբաթ տևող փորձի միջոցով ցանկացել են պարզել, թե արդյոք «արևի վիտամինը» կարող է օգնել կորոնավիրուսի դեմ պայքարում:

Նշենք, որ վիտամին D- ն արտադրվում է արևի տակ գտնվելիս և անհրաժեշտ է առողջ իմունային համակարգի համար:

Դուբլինի Trinity քոլեջի վերջերս կատարված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ մեծահասակները, ովքեր վիտամին D-ի հավելումներ են ընդունել, կրծքավանդակի շրջանում վարակներից 50 տոկոսով պակաս են տառապել:

Սասսեքսի համալսարանի դոկտոր Ջեննա Մաչիոչին ասում է. «Եթե դուք վիտամին D- ի պակաս ունեք, ապա մրսածության հավանականությունը 3-4 անգամ ավելի մեծ է:

«Հետևաբար, Covid-19 վիրուսային շնչառական վարակն ավելի բարդ կընթանա, եթե օրգանիզմում լինի վիտամին D-ի պակաս»:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ