Կանադայի առողջապահության նախարարությունը կոչ է արել չօգտագործել քլորոքին եւ հիդրոքսիքլորոքին կորոնավիրուսի դեմ

Կանադան նախազգուշացնող հայտարարություն է արել առանց բժշկի նշանակման քլորոքին եւ հիդրոքսիքլորոքին օգտագործելու դեմ, հաղորդում է CNBC-ը։

«Կանադայի առողջապահության նախարարությունը մտահոգված է, որ որոշ մարդիկ կարող են ինքնուրույն գնել եւ օգտագործել քլորոքին կամ հիդրոքսիքլրորոքին COVID-19-ի բուժման կամ պրոֆիլակտիկայի համար»,-հայտարարել են երկրի առողջապահության նախարարությունում։ Նշվում է, որ չկան թույլատրված դեղամիջոցներ կորոնավիրուսի պրոֆիլակտիկայի կամ բուժման համար։

Նախազգուշացումը հետեւել է ԱՄՆ՝ սննդամթերքի եւ դեղորայքի վերահսկողության վարչության համանման հայտարարությանը մահացու դեպքերի եւ թունավորումների մասին հաղորդագրություններից հետո։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ