Սեպտեմբերի 1-ից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35․000 դրամով

ՀՀ կառավարությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 1-ից հետբուհական կրթություն ստացողներին տրվող կրթաթոշակի չափը կավելանա 35․000 դրամով՝ կազմելով

📍 հայագիտական ուղղվածությամբ մասնագիտությունների համար՝ 65․000 դրամ,
📍 բնագիտական և այլ մասնագիտությունների` 60․000 դրամ,
📍 տնտեսագիտական և իրավաբանական մասնագիտությունների` 55․000 դրամ,
📍 դոկտորանտներին` 65․000 դրամ:

Հիշեցնենք, որ ՀՀ ԱՆ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնից հայտնում են, որ ապրիլի 26-ի ժամը 11։00-ի դրությամբ՝ Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսով վարակման 69 նոր դեպք։ Հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 1746-ի։

Ապաքինվել է 30 մարդ, ընդհանուր՝ 833 պացիենտ։ Ներկայում բուժում ստացողների թիվը 885 է։

Մինչ օրս գրանցվել է մահվան 28 դեպք։

Ընդհանուր անցկացվել է 17931 թեստ։

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ