Վարչապետի հանձնարարությամբ` 82-ամյա Արտուշ պապին արդեն ունի սառնարան, պապիկի տանը կլինի նաև էլեկտրաէներեգիա

Մեզ հայտնի դարձած աղբյուրի համաձայն վարչապետի հանձնարարությամբ` Վարչապետի օգնական՝ Նաիրի Սարգսյանը և ԱԺ Պատգամավոր Հայկ Սարգսյանը, երեկ այցելել են Արտուշ պապի տուն, ծանոթանալու տան պայմաններին։ 82-ամյա Արտուշ պապին արդեն ունի սառնարան, Արտուշ պապի տանը կլինի նաև էլեկտրաէներեգիա . նա կունենա ապրելու համար անհրաժեշտ պայմաններ։

Շնորհակալություն Կառավարությանը և բոլոր նրանց, ովքեր օգնության ձեռք են մեկնում Պապիկին։

Նշենք, որ ապրիլի 24-ին 82-ամյա Արտուշ Միրզոյանին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով ուղեկցեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր` հարգանքի տուրք մատուցելու Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Քիչ անց՝ մեր բոլորի սրտերը գերած Պապիկին, վարչապետի հանձնարարությամբ, պետական մակարդակով կուղեկցեն Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, եւ նա վերջապես իր ծաղիկները կխոնարհի Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին:

Առավոտյան Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրի մոտ եկած 82-ամյա Արտուշ պապին ցանկանում էր ծաղիկ դնել հուշահամալիրում, սակայն նրան թույլ չէին տվել հասկանալի պատճառներով

«Կոտորված 2 միլիոնն էլ իմն են, իմ աչքի լույսն են, իմ կյանքն են. քարահունջցի 82-ամյա Արտուշ Միրզոյանը սպասելու է այնքան, մինչև թողնեն բարձրանալ անմար կրակի մոտ

Եկել եմ գնամ անմեղ զոհերին խոնարհվեմ, ծաղիկ դնեմ, գնամ տուն։ Ես ոչ մեկին չեմ խանգարում, թերթ-մերթ չեմ կարդացել, եթե իմանայի տանից դուրս չէի գա։ Էսօր չեն թողնում, գիշերը կգնամ», — ասել էր պապին լրագրողներին:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ