![]()
Զիմբաբվեի բնակչուհին փրկել է որդուն, որին կոկորդիլոսը կարող էր ողջ-ողջ ուտել: Կինը մատները մտցրել է կոկորդիլոսի քիթը: Այս մասին հայտնում է Unilad-ը:
30-ամյա Մաուրինա Մուսիսինյանան ամուսնու քրոջ և երկու փոքր երեխաների հետ գնացել էր Ռունդե գետ ձկնորսության:
Մայրը երեխաներին թողել է խաղալու գետափին և գնացել մոտակայքում ձկնորսության: Հանկարծ նրա երեխաներից մեկը սկսել է բղավել: Մուսիսինյանան թողել է կարթը ու վազել ձայնի ուղղությամբ: Նա տեսել է, որ իր 3-ամյա փոքրիկին՝ Գիդեոնին, կոկորդիլոսը քաշ է տալիս գետ:
Աֆրիկուհին նետվել է փրկելու որդուն: Նա հիշել է ծնողների ասածները, որ կոկորդիլոսի քթին սեղմելու դեպքում կենդանին սկսում է խեղդվել, այդ ժամանակ նա կբացի սեղմած ատամները: Մայրը մատները մտցրել է կոկորդիլոսի քիթը, և վերջինը թողել է երեխային: Նա կծել է Մուսիսինյանայի ձեռքը և սողացել գետը:
Դեմքի վնասվածքներով Գիդեոնին տարել են հիվանդանոց: Ստացած վնասվածքներից նա շնչառական խնդիրներ է ունեցել: Բժիշկներն անհրաժեշտ օգնությունն են ցուցաբերել, հիմա փոքրիկը վերականգնվում է:
![]()