![]()
Այս երիտասարդը, ով իրեն հռչակել է Մայր Թերեզայի իրավահաջորդը, կարելի է հանդիպել ամեն տեղ, որտեղ հնարավոր է աղմուկ բարձրացնել և իր նմանների կողմից մի քանի ծափերի արժանանալ։
Յուրաքանչյուր քաղաքացու իրավունքն է բարձրաձայնել խնդիրներ, գտնել դրանց լուծումներ, բայց ոչ կչկչան հավի պես ամեն տեղ հայտնվել և պատեհ — անպատեհ տեղը կչկչալ։
Այս երիտասարդը, ով չի հոգնել ծածանել իր մասնակցությունը Քառօրյային, կարծես շատ տպավորված է նախկինների այն պահվածքով, որ եթե նույնիսկ պատերազմի դաշտում հայտնվել էս ուղղակի և այնտեղից հեռացել ուղղակի, իրենց իրավունք էին վերապահում երկիրս ղեկավարել , թալանել և ամեն տեղ ծածանել , որ էս երկիրը իրենք են պահել, իրենք են կռվել, բայց իմ ու քո եղբայրը, ովքեր պատերազմի դաշտում զոհվեցին, մեզ էլ ստրուկ թողեցին սրանց ձեռքում , այդպես էլ ոչ մի տեղ ոչ մի կերպ չհիշվեցին։ Հիմա սա որոշել է, որ եթե պատերազմի մասնակից է, իրավունք ունի երկրիս ոստիկանի վրա ձայն բարձրացնի, երկրիս ընդունված օրենքը չհարգի։
Լինելով Սերժի արժանի հետնորդը՝ օրինակ է գտել մեջտեղ բերելու, թե ինչու նա, ինչու ոչ նա․․․ Դե արի այս տեսակին հարգել սովորեցրու երկիրը ու իր օրենքը․․․
Շոուների այս մասնագետը չգիտեմ ումից է այսքան լավ հոնորար ստանում ՝ ձայնը այսպես զիլ է պահում ,ամեն անգամ իրեն ներկայացնելու համար, բայց մեկդ սրան հուշեք, որ մեզ նման քաղաքացի է․ իրավունքից բացի պարտավորություն ունի ու բավական է խեղճ ու սոված մարդկանց հաշվին ինքնահաստատվել և գովազդվել․․․
Հարգել սովորեք երկիրը, երկրի օրենքը և օրենքի ներկայացուցչին․․․ Մի օր պետք է դառնանք ՀՀ օրինապահ քաղաքացի․․․
Սերժ Սարգսյանը կարող է բարձրանալ Ծիծեռնակաբերդ, Պապիկը՝ ոչ
Posted by Manuel Manukyan/ Մանուել Մանուկյան on Friday, April 24, 2020
![]()