Այս ամբողջ տեղեկատվական գրոհներն ու խառնակչությունները կապված են նաև ապօրինի գույքի մասին օրենքի ընդունման հետ

Գագիկ Քամալյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Այս ամբողջ տեղեկատվական գրոհներն ու խառնակչությունները կապված են նաև ապօրինի գույքի մասին օրենքի ընդունման հետ:
Արփինե Հովհաննիսյանն ու իր գործընկերները ասում են, թե բա պետք է ապացուցեն, որ պաշտոնյան գույքը ձեռք է բերել ապօրինի կերպով, թե չէ այս ամենը օրինականության տրամաբանությունից դուրս է:

Այո՜, ես էլ եմ ասում, որ կա ապացուցման կարիք, և առաջին հերթին հենց այդ գույքի այսպես կոչված սեփականատերերը պետք է ապացուցեն, որ իրենք այդ ամենը ձեռք են բերել օրինական ճանապարհով:

Օրինակ` ես լսել եմ, որ Կենտրոնի թաղապետարանի շենքը պատկանում է Գագիկ Բեգլարյանին: Հիմա, ես որպես քաղաքացի, ուզում եմ իմանալ, արդյո՞ք սա ճիշտ է, և ի՞նչ ճանապարհով է ձեռքբերվել այդ գույքը, որ հետո էլ չճշտված տեղեկությունների համաձայն, ամսական կտրվածքով մոտավորապես 68-70 միլիոն դրամի վարձակալության հիմունքներով տրվել է պետությանը:

Եվ այսպիսի հազարավոր օրինակներ կան, սկսած հեռավոր գյուղերից մինչև մայրաքաղաք, և այդ ողջ կծիկը պետք է քանդվի:

Այս ամբողջ տեղեկատվական գրոհներն ու խառնակչությունները կապված են նաև ապօրինի գույքի մասին օրենքի ընդունման հետ:Արփինե…

Posted by Գագիկ Քամալյան on Saturday, April 25, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ