Արտաշատի ԲԿ-ում 3 պացիենտ ապաքինվել է կորոնավիրուսից եւ դուրս գրվել հիվանդանոցից

Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած 1 պացիենտ: Այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության փոխնախարար Արտյոմ Սմբատյանը։

«Վերջինիս մոտ ախտորոշված է եղել երկկողմանի ծանր թոքաբորբ: Բժիշկներին հաջողվել է բուժել պացիենտին ընդամենը 21-օրյա կարճ ժամանակամիջոցում: Միջին ծանրության միակողմանի թոքաբորբով 2 պացիենտ՝ 57-ամյա Խ.Կ- և 39-ամյա Ա. Թ.-ն ևս դուրս են գրվել այսօր Կենտրոնից:

Պացիենտները դուրս են գրվել վերկանգնման փուլ անցնելուց հետո և առողջացած: Կենտրոնի բուժանձնակազմը, կիսելով պացիենտների ուրախությունը, նրանց ճանապարհել է ծափահարությունների ուղեկցությամբ»,- գրել է Սմբատյանը:

Արտաշատի բժշկական կենտրոնից, որն այս պահին զբաղվում է կորոնավիրուսային հիվանդության բուժմամբ, ապաքինված դուրս է գրվել ծանր վիճակում եղած մեկ պացիենտ: Վերջինիս մոտ ախտորոշված է եղել երկկողմանի ծանր թոքաբորբ: Բժիշկներին հաջողվել է բուժել պացիենտին ընդամենը 21-օրյա կարճ ժամանակամիջոցում:Միջին ծանրության միակողմանի թոքաբորբով 2 պացիենտ՝ 57-ամյա Խ.Կ- և 39-ամյա Ա. Թ.-ն եվս դուրս են գրվել այսօր Կենտրոնից: Բոլոր պացիենտները դուրս են գրվել վերկանգնման փուլ անցնելուց հետո և առողջացած:Կենտրոնի բուժանձնակազմը, կիսելով պացիենտների ուրախությունը, նրանց ճանապարհել է ծափահարությունների ուղեկցությամբ:

Posted by Արտյոմ Սմբատյան on Friday, April 24, 2020

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ