Հեղինակավոր «Los Angeles Times»-ն այս անգամ ներկայացնում է հայրենիքում հաստատվածների՝ հայրենադարձների պատմությունները: Ինչպես հայտնում են Սփյուռքի գլխավոր հանձնակատարի գրասենյակից, նրանք դիտարկել են Հայաստանը որպես ապրելու և աշխատելու լավագույն վայր ու այստեղ եկել մշտական բնակության հույսով:
Ընդգրկուն հոդվածում մեր գրասենյակի «ՆերՈւժ» ծրագրի հաղթողներից Միհրան Փափազյանը և #Meet_Our_Repats շարքի հերոսներից Լուկա Քեուշգուերյանը ևս պատմել են հայրենիքում հաստատվելու իրենց որոշման, բիզնես հիմնելու առավելությունների և հայաստանյան կենսակերպի դրական կողմերի մասին:
Հայրենադարձության ընթացիկ տեմպերի ու այլ պատմությունների մասին առավել մանրամասն՝ հետևյալ հղմամբ: