Ռուսաստանում կորոնավիրուսից մահացած բուժաշխատողների թվում կա 2 հայ

Հրապարակվել է Ռուսաստանում կորոնավիորուսի համավարակի ժամանակ մահացած բուժաշխատողների ցանկը, որը հասանելի է համացանցում: Այս մասին հայտնում է Ռիա Նովոստին:

Ցանկում կա նաև երկու հայ բուժաշխատողի անուն` 69-ամյա Մոսկվայի Սեչենովսկի համալսարանի համաճարակաբան Արփիկ Աշոտովնա Ասատրյանի եւ 55-ամյա բուժքույր Սվետլանա Վալերիեւնա Դավթյանի` Սանկտ Պետերբուրգի Պատերազմների վետերանների հիվանդանոցից:

Ցանկում է նաև երեք բուժաշխատող Բելառուսից։

Ընդհանուր առմամբ, ՌԴ-ում կորոնավիրուսից մահացել է 22 բուժաշխատող, որոնցից ամենաերիտասարդը Մոսկվայից է՝ 29 տարեկան, նյարդաբան:

Loading

Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ